1951-ից Ժանսեմն արժանացավ հեղինակավոր չորս մրցանակի:
Ֆրանսիական ժամանակակից արվեստի ականավոր դեմքերից Հովհաննես Սեմերջյանը՝ Ժանսեմը, ապրեց և ստեղծագործեց հայրենիքից հեռու, սակայն նրա աշխատանքներում մշտապես դրոշմված էր մի պատմություն: Այն պատկերում էր ջղաձիգ գծերի և խորը դրամատիզմով լի ֆիգուրների միջոցով:
Ժանսեմը ծնվել էր Կոստանդնուպոլսից ոչ շատ հեռու գտնվող Սելեզ գյուղում, մետաքսագործի ընտանիքում: Նա փոքր էր, երբ արդեն սկսվել էին թուրքական հալածանքները: Ընտանիքը գաղթեց Հունաստան, այնուհետեւ՝ Ֆրանսիա: Հովհաննեսն առաջին մասնագիտական կրթությունը ստացավ Մոնպառնասի ազատ ակադեմիաներում՝ ավարտելով նաև Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցը:
1951-ից Ժանսեմն արժանացավ հեղինակավոր չորս մրցանակի: Նկարչի առջև բացվեցին բոլոր դռները: Աշխատանքներն արագորեն վաճառվում էին, և արդեն 37 տարեկան Ժանսեմը ձեռք բերեց արվեստագետի փայլուն համբավ:
Մանրամասները՝ տեսանյութում