Ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը դիտվում է որպես հետագայում ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմ:
Առաջիկա օրերին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը Հայոց Ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող հայտարարություն կընդունի:
Վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը դիտվում է որպես հետագայում ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմ: Հայտարարությանը միացել է մոտ 200 պատվիրակ: Ստրասբուրգում նաեւ ցուցահանդես կկազմակերպվի՝ եվրոպական մամուլում Ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվությամբ:
Ապրիլի 24-ը շարունակում է մնալ նաեւ միջազգային մամուլի գլխագրերում: Միաժամանակ շարունակվում են տարաբնույթ միջոցառումներն ու նախաձեռնությունները Ցեղապանության 100-րդ տարելիցին ընդառաջ:
Մանրամասները՝ տեսանյութում