Թանգարանի ստեղծման գլխավոր գաղափարն է կանխարգելել ցեղասպանություններն ապագայում եւ պայքարել ինքնաոչնչացման դեմ:
Հայաստանի սահմանններից դուրս ամենախոշոր թանգարանային նախագծի մեկնարկը տվեցին Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եւ թանգարանի հիմնադիր, «Ռուցոգ-Ինվեստ» հոլդինգի նախագահ Ռուբեն Գրիգորյանը: Թանգարանում ներկայացված են այն արժեքները եւ իրադարձությունները, որոնք բնորոշել են հայ ժողովուրդի գոյությունը:
Թանգարանի ստեղծման գլխավոր գաղափարն է կանխարգելել ցեղասպանություններն ապագայում եւ պայքարել ինքնաոչնչացման դեմ: Թանգարանի նպատակներից է տեղեկացնել այցելուներին այն մասին, որ Հայաստանը հնագույն պետություններից է, իսկ հայերը՝ ամենահին ժողովուրդը, ու հայերին ոչնչացնելու փորձը նման է ամբողջ մարդկության մշակույթը ոչնչացնելու փորձին:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին բացված թանգարանի առաջին այցելուների թվում էին անվանի քաղաքական ու հասարակական գործիչներ, դիվանագետներ, ազգային եւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ:
Մանրամասները՝ տեսանյութում