Համաշխարհային գիտության մեջ եղանակ ստեղծող գիտնականները միակարծիք են Հայոց Ցեղասպանության վերաբերյալ:
Աշխարհի խոշորագույն գիտնականներն ու լավագույն մասնագետները միաձայն դատապարտում են Հայոց Ցեղասպանությունն ու ընդհանրապես մարդկության դեմ ուղղված ամենամեծ հանցագործությունը: Համաշխարհային գիտության մեջ եղանակ ստեղծող գիտնականները միակարծիք են Հայոց Ցեղասպանության վերաբերյալ, ինչը նոր հարված է թուրքական ժխտողականությանը:
Ելույթներից ոչ մեկը չէր շրջանցում Թուրքիայի կողմից ժխտողականության փաստը, որին ի դեպ, ցեղասպանագետ Հենրի Թերիոնը համարում է, որ դիմագրավում են հայկական ջանքերը: Եվ դրա շնորհիվ է, որ քաղաքական գործիչները, լրատվամիջոցներն այլեւս չեն դիտարկում ժխտողականությունը որպես արժանահավատ դիրքորոշում:
Համաժողովի մասնակից թուրք քաղաքագետ Չենգիզ Աքթարը նկատեց, որ այսօր Հայաստանում ամենուր հանդիպող անմոռուկը, ի դեպ, թուրքերենում նույն անունն ունի, եւ դա պատահականություն չէ: Աքթարի ներկայացմամբ, այսօր Թուրքիայում գրեթե յուրաքանչյուր հրատարակչություն գրքեր է թարգմանել ու տպագրել, նմանատիպ համաժողովներ են տեղի ունենում նաեւ Թուրքիայում, ինչն անհնար էր թվում ընդամենը 10 տարի առաջ:
Մանրամասները՝ տեսանյութում