Արմին Վեգների որդին Իտալիայից Լոս Անջելես էր եկել՝ մասնակցելու Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի նախաձեռնած միջոցառմանը:
Արմին Վեգներն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան թուրքիայում եղել է գերմանական սանիտարական ծառայության սպա: Չանսալով բազմաթիվ զգուշացումներին՝ լուսանկարել է հայերի կոտորածները: Տեսածն ու ապրածը շարադրելով՝ նամակ է գրել ԱՄՆ-ի նախագահ Ուդրո Ուիլսոնին, պատմել, որ օսմանյան կայսրությունը մտադրված բնաջնջում է երկու մլն հայի: Հետագայում իր հիշողությունները եւ լուսանկարները հրատարակել է մի քանի գրքերում:
Արմին Վեգների որդին Իտալիայից Լոս Անջելես էր եկել՝ մասնակցելու Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի նախաձեռնած միջոցառմանը: Այն նվիրված էր Հայոց Ցեղասպանության տարիներին հայերին օգնության ձեռք մեկնած օտարազգի բժիշկների հիշատակին:
Հայոց Ցեղասպանության ականատես օտարազգի բժիշկների ժառանգորդներին այսօր միավորում է Հայկական հարցում արդարադատության մտահոգությունը: Նրանք պատրաստակամ են իրենց ջանքերը միացնել ժխտման դեմ պայքարին՝ հանուն մարդկության՝ բռնությունից զերծ ապագայի:
Մանրամասները՝ տեսանյութում