Եւս 6 խաչքար կբացվի Ջավախքի Էխտիլա, Դադեշ, Ջիգրաշեն, Դիլիսկա և Վաչիան գյուղերում:
Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում ապրիլի 18-ին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված խաչքար է կանգնեցվել:
Խանդոյին կհաջորդի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված եւս 6 խաչքարի բացում Ջավախքի Էխտիլա, Դադեշ, Ջիգրաշեն, Դիլիսկա եւ Վաչիան գյուղերում:
Օծվել է նաեւ Սուրբ Խաչ եկեցեցու նոր զանգը: Այն տեղադրելուց հետո Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 երիտասարդ ու պատանի խորհրդանշական 100 ղողանջ հնչեցրին եկեղեցու զանգակատնից:
Մանրամասները՝ տեսանյութում