Պաշտոնյային հյուրընկալել են Քառնեգի ինստիտուտում, որտեղ Չավուշօղլուն կրկնել է Ցեղասպանության ժխտման100-ամյա տեքստը:
Ավանդույթի համաձայն Թուրքիայում ապրիլի 24-ի նախօրեին են միայն հիշում հայկական կողմի հետ հաշտվելու մասին` կատարելով հայերի ցավը կիսելու թեմայով հայտարարություններ: Նման քայլերն արվում են ավելի կոշտ միջազգային արձագանքից խուսափելու հաշվարկով:
Նման մի հայտարարություն անելու համար էլ ԱՄՆ էր մեկնել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն: Պաշտոնյային հյուրընկալել են Քառնեգի ինստիտուտում, որտեղ Չավուշօղլուն կրկնել է Ցեղասպանության ժխտման100-ամյա տեքստը:
«Թույլ տվեք ընդգծել այս կետը. Թուրքիան կիսում է հայերի կրած տառապանքները: Համբերատար փորձում ենք երկու ժողովուրդների միջեւ հաստատել կարեկցանքի միջավայր: Շարունակում ենք հավատալ, որ միայն երկխոսությամբ է հնարավոր խաղաղ ապագան»,- ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Մանրամասները՝ տեսանյութում