Որոշ նահանգներ կամ քաղաքներ ընդունել են 20-րդ դարի առաջին ոճրագործությունը, բայց պետության մակարդակով այն դեռեւս ճանաչված չէ:
1965-ին Ուրուգվայն առաջին պետությունն էր, որ 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը որակեց Ցեղասպանություն և պաշտոնապես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը:
Եվս 19 երկրներ տարբեր ժամանակներում պաշտոնապես ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Հայերի նկատմամբ Օսմանյան ղեկավարության կատարած ոճրագործությունը միջազգային հանրությունը դատապարտել է տարբեր մակարդակներով՝ սկսած առանձին մտավորականներից մինչև պետությունների ղեկավարներն ու օրենսդիր մարմինները:
Կան երկրներ, որոնք մասամբ են ճանաչել Ցեղասպանությունը: Որոշ նահանգներ կամ քաղաքներ ընդունել են 20-րդ դարի առաջին ոճրագործությունը, բայց պետության մակարդակով այն դեռեւս ճանաչված չէ: Եվրախորհուրդը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովւ և մի շարք միջազգային կազմակերպություններ տարբեր ժամանականահատվածներում ընդունած որոշումների համաձայն ընդունել են Հայոց Ցեղասպանության պատմական իսկությունը:
Մանրամասները՝ տեսանյութում