Իր վերջին հոդվածում նա գրել էր, թե վախեցած աղավնի է, իսկ «աղավնիներին Թուրքիայում չեն սպանում»:
Հրանտ Դինքն ամբողջ կյանքում պայքարեց, որպեսզի կարգավորվեն Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև հարաբերությունները: Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, ով, չնայած ամբողջ կյանքում սպառնալիքներ ստացավ Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, բայց միևնույն է՝ չհանձնվեց:
Իր վերջին հոդվածում նա գրել էր, թե վախեցած աղավնի է, իսկ «աղավնիներին Թուրքիայում չեն սպանում»: Թուրքիայի սպիտակ աղավնին հավատում էր, որ իրեն չեն սպանի: Բայց 2007-ի հունվարի 19-ին անվախ աղավնին սպանվեց:
Դինքի մահից հետո աղավնին մտավ նրա աշխատասենյակ և շաբաթներ շարունակ մնաց այնտեղ: Դինքն էլ էր աղավնի, բայց նա չվախեցավ ու չթաքնվեց: Սա Հրանտ Դինքի ամենահայտնի լուսանկարներից է:
Մանրամասները՝ տեսանյութում