Հոգեւոր տան կառուցման համար առավելագույնը հինգ տարի կպահանջի:
Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում` պանթեոնի հարևանությամբ, կկառուցվի Սրբոց Նահատակաց եկեղեցին: Նախագիծն արդեն պատրաստ է: Այն հեղինակել են ճարտարապետներ Արտակ Ղուլյանը եւ նրա որդին: Եկեղեցում կառուցվելու է սուրբ խորան, որը հետագայում պիտի կոչվի Կոմիտաս վարդապետի անունով, երբ եկեղեցու կողմից Կոմիտաս վարդապետը կդասվի սրբերի կարգը:
Կառուցվելիք եկեղեցու համար հատկացվել է 1000 քմ տարածք ճիշտ նույն տեղում, որտեղ ժամանակին կանգնած է եղել եկեղեցի, որը հիմնահատակ քանդվել է խորհրդային բռնատիրության շրջանում: Սրբոց Նահատակաց եկեղեցու հողօրհնեքի արարողությանը ներկա է Հանրապետությայն նախագահը: Օրհնության կարգն իրականացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Սրբոց Նահատակաց եկեղեցու շինարարական աշխատանքերը շուտով կսկսվեն: Ճարտարապետի խոսքով հոգեւոր տան կառուցման համար առավելագույնը հինգ տարի կպահանջի:
Մանրամասները՝ տեսանյութում