Եզդիները հուշահամալիր էին եկել «Մենք հիշում եւ դատապարտում ենք Հայոց Ցեղասպանությունը» ցուցապաստառներով:
Ակնալճի եզդիական սրբատեղիի՝ Զիարադի հարեւանությամբ գտնվող հուշահամալիրում, հայ եւ եզդի ժողովուրդները ոգեկոչեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Եզդիները հուշահամալիր էին եկել «Մենք հիշում եւ դատապարտում ենք Հայոց Ցեղասպանությունը» ցուցապաստառներով: Ոգեկոչման արարողությունը տեղի ունեցավ երկու ժողովուրդների հոգեւոր-կրոնական ծիսակարգով:
Արարողությանը ներկա էին Պաշտպանության նախարարը, ԵԿՄ վարչության նախագահը, պատգամավորներ: Ոճրագործությունը դատապարտելու եւ ճանաչելու կոչով սրբազան Լալեշից այստեղ էին եկել նաեւ համայն աշխարհի եզդիների առաջնորդները՝ նորին սրբություն Միրե Միրա Թահսին բեկի գլխավորությամբ: Դիմելով հայ ժողովրդին՝ նորին մեծությունն իր երախտագիտությունը հայտնեց՝ մշտապես եզդիների կողքին լինելու համար:
ԵԿՄ վարչությունը, անուրանալի ավանդի համար, Ջհանգիր աղային հետմահու պարգեւատրեց մեդալով՝ հանձնելով այն զորավարի թոռանը: Ջհանգիր Աղայի անվան մեդալներ ստացան նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարն ու գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում