Երեւանը չի դադարում կրկնել՝ երախտապարտ է Մոնտեվիդեոյին 50 տարի առաջ՝ աշխարհում առաջինը Հայոց Ցեղասպանության փաստն ընդունելու համար:
Երեւանը չի դադարում կրկնել՝ երախտապարտ է Մոնտեվիդեոյին 50 տարի առաջ՝ աշխարհում առաջինը Հայոց Ցեղասպանության փաստն ընդունելու համար: Որպես շնորհակալության յուրօրինակ արտահայտում Կառավարության օրակարգը բացեց Հայաստան-Ուրուգվայ շրջանակային համաձայնագիրը: Փաստաթուղթը նախատեսում է հարավ-ամերիկյան մայրցամաքի այդ պետության ու մեր երկրի միջեւ զարգացնել տնտեսականից մինչեւ մշակութային կապեր:
Եղեռնի 100-րդ տարելիցին վերաբերող թեման սպառելով՝ գործադիրը նորից անդրադարձավ սահմանամերձ բնակավայրերի խնդրին, այս անգամ՝ գումար հատկացնելով Ներքին Կարմիրաղբյուրից Չինարի, Բաղանիսից Դովեղ: Գումարները կուղղվեն ընդհանուր թվով 8 գյուղում ադրբեջանցիների՝ փետրվարի 2-ից 20-ի գնդակոծությունից տուժած տներն ու մեքենաները նորոգելուն:
Օրակարգի մեկ այլ նախագիծ ամրագրեց, որ Սեւանից այս տարի ոռոգման նպատակով այգիներ կուղղվի նախորդ սեզոնի 240-ից անհամեմատ քիչ՝ մինչեւ 170 մլն խմ ջուր. քանի դեռ 2015-ն անձրեւառատ է, լիճը խնայում են:
Մանրամասները՝ տեսանյութում