Նոր հեռուստակայանն արդեն աշխատանքի մեջ է՝ լուսաբանելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները:
Առաջին ալիքը Պեկինից օրերս երեք մեքենայից բաղկացած նոր շարժական հեռուստակայան է նվեր ստացել:
Միջազգային չափանիշներին համապատասխանող եւ նորագույն սարքավորումներով հագեցած շարժակայանը, ըստ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի, անհրաժեշտություն էր Առաջին ալիքի համար:
Նոր հեռուստակայանը, ի դեպ, արդեն աշխատանքի մեջ է: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում Հանրային հեռուստաընկերության տեխնիկական համալիրի աշխատակիցները նախապատրաստվում են ապրիլի 24-ին: Շարժական հեռուստակայանն ապահովելու է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անխափան լուսաբանումը:
Մանրամասները՝ տեսանյութում