Խորհրդարանի խոսնակը Թուրքիային կոչ արեց վերջապես հաշվի նստել իրականության հետ և համարձակ նայել ճշմարտության աչքերն:
Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի բացմանը ներկա էին ԱԺ նախագահը, փոխվարչապետ ու տարածքային կառավարման նախարարը, պատգամավորներ, Արմավիրի մարզպետն ու համայնքների ղեկավարներ: Դատապարտելով 100 տարի առաջ օսմանցիների իրականացրած ոճրագործությունը՝ խորհրդարանի խոսնակը Թուրքիային կոչ արեց վերջապես հաշվի նստել իրականության հետ եւ համարձակ նայել ճշմարտության աչքերն:
Հուշակոթողի տեղադրման վայրը պատահական չէ ընտրված: Արարատ լեռանը նայող բլուրը նաեւ Արարտյան դաշտի կենտրոնում է եւ, շնորհիվ իր դիրքի, տեսանելի է բոլոր կողմերից: Չնայած թեմատիկային, հուշարձանն իր մեջ ոչ թե լաց ու մորմոք է ամփոփում, այլ հայ ժողովրդի վերածնունդն ու մոխիրներից վեր հառնելու, արարելու, ստեղծագործելու կամքը:
Մանրամասները՝ տեսանյութում