ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովն ու ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 19-ին Տավրիդյան պալատում կազմակերպել էին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ:
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովն ու ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 19-ին Տավրիդյան պալատում կազմակերպել էին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ: Միջոցառմանը ներկա էին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի Գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, վեհաժողովում ԱՊՀ պետությունների խորհրդարանների, հայ համայնքի ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը, քաղաքի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Սարգիս քահանա Չոփուրյանը:
Հավաքվածներին ուղղված խոսքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ որ ապրիլի 24-ից հետո հայ ժողովուրդը թեւակոխում է Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար պայքարի փուլ, քանզի ժխտումը ցեղասպանությանը հավասարազոր հանցանք է:
Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը նշեց, որ հայ ժողովուրդը շարունակելու է պայքարել հանուն արդարության եւ Թուրքիայից զղջում ակնկալել:
Մանրամասները՝ տեսանյութում