Տեսահոլովակը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Սփյուռքի նախարարությունը, Արա Գևորգյանը և «Նյու Արենա» հկ-ն իրականացնում են «Սև ապրիլ» նախագիծը: Այն համախմբել է Հայաստանի և Սփյուռքի հայկական երգչախմբերը մեկ երգի և մեկ գաղափարախոսության շուրջ: Հիշել ու պատմել աշխարհին տեղի ունեցածի մասին, կանխել հնարավոր ցեղասպանությունները…. այս է Remember երգի խորհուրդը:
Հայաստանում երգը կատարեցին Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երգչախումբն ու Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:
Արդեն 6 ամիս շարունակվող նկարահանումների վերջակետը դրվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Ավելի քան 700 մարդ մեկ վայրում էր մեկ նպատակով եւ մեկ անվան տակ՝ «Սեւ ապրիլ»: 300 ուսանող կազմակերպեցին ֆլեշմոբ և գրեցին խորհրդանշական 1915-ը:
Տեսահոլովակը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Նախագիծն իրականացնողները այս տեսահոլովակով կազդարարեն ավելի ընդգրկուն նախագծերի սկիզբը:
Մանրամասները՝ տեսանյութում