Զոհերը գերեվարվել էին Լիբիայի արեւելքում և հարավում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսագրություն է տարածել, որում դահիճները Լիբիայում հաշվեհարդար են տեսնում եթովպացի քրիստոնյաների նկատմամբ: Զոհերը գերեվարվել էին Լիբիայի արեւելքում և հարավում, նրանց առեւանգած իսլամականները հայտարարել էին «Իսլամական պետությանն» իրենց հավատարմության մասին և քրիստոնյաներին փոխանցել դահիճների ձեռքը:
Գերիների մի մասին գնդակահարել են, մյուսներին՝ գլխատել: Զոհերի ճշգրիտ թիվն ու նրանց գերեվարման մանրամասներն անհայտ են: Եթովպիայի իշխանությունները հայտարարել են, թե դեռևս ստուգում է զոհերի քաղաքացիությունը: Փետրվարին ահաբեկիչները հաշվեհարդար էին տեսել նաև 21 քրիստոնյա ղպտիների նկատմամբ: