Գառզուն կամ Գառնիկ Զուլումյանն ապրել եւ ստեղծագործել է Ֆրանսիայում, սակայն ծննդով Հալեպից էր:
Ժան Գառզուն ֆրանսահայ արդի գեղանկարչության խոշորագույն ներկայացուցիչներից է: Իր նկարներում ներկայացրել է գոթական, Վերածննդի, դասական, բարոկկո, նեոկլասիցիզմի ճարտարապետության մոտիվներ իրեն բնորոշ շտրիխային լուծումներով։ Նկարիչը մեկը մյուսի հետեւից ստեղծում է լիտոգրաֆիաներ, ջրաներկով աշխատանքներ, օֆորտներ՝ Վենետիկի, Փարիզի, Վերսալի բնապատկերներով։ Նրա գործերը ցուցադրվել են աշխարհի լավագույն պատկերասրահներում եւ թանգարաններում: 50 տարեկանում նա պարգեւատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով:
Գառզուն կամ Գառնիկ Զուլումյանն ապրել եւ ստեղծագործել է Ֆրանսիայում, սակայն ծննդով Հալեպից էր: Ծնողները հայ էին, որոշ աղբյուրների համաձայն, գաղթել էին Եգիպտոս Ցեղասպանության հալածանքների պատճառով:
Գառզուի աշխատանքներն այսօր ներկայացված են նաեւ անհատական հավաքածուներում, հավաքորդների գլխավոր նպատակն է ձեռք բերել Գառզուի լիտոգրաֆիաների առաջին 11 օրինակից որեւէ մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում