Ցեղասպանության տեղահանություններն արագորեն փոխվեցին «մահվան երթերի»:
Ցեղասպանության տեղահանություններն արագորեն փոխվեցին «մահվան երթերի»: Օսմանյան բանակի զինվորները, քրդական ավազակախմբերը ճանապարհներին առեւանգում էին հայ կանանց: Դիմադրողները սպանվում էին: Տասնյակ հազարավոր կանայք և երեխաներ անթաղ մնացին անապատների ճանապարհներին, շատերն էլ ինքնասպան եղան անարգանքից և բռնությունից խուսափելու համար:
Համաձայն որոշ ցեղային ավանդույթների՝ առեւանգած և մուսուլմանական ընտանիքներում ապրող կանանց դեմքը պատում էին դաջվածքներով: Միջին Արևելքում և իսլամական երկրներում հավատում էին, որ իրենց վրա նկարված նշանները մոգական ուժ ունեն: Այս դաջվածքները հաճախ կետերի կամ փոքրիկ x-ի տեսքով էին. դրանք խորհրդանշում էին հովանավորչություն, ուժ ու պտղաբերություն: Նշանները հուշում էին կանանց կարգավիճակի փոփոխության մասին:
Լուսանկարներում հայ կանայք են, ովքեր ճակատագրի բերումով հայտնվել են մուսուլմանական ընտանիքներում եւ ենթարկվել նրանց սովորույթներին: Լուսանկարների հեղինակները մինչեւ այսօր էլ անհայտ են:
Մանրամասները՝ տեսանյութում