Հրաչյա Ռուխկյանը շունչ ու մարմին տվեց հայ բազմաթիվ անվանի գործիչների, արվեստագետների ու պատմական դեմքերի:
Հրաչյա Ռուխկյանը շունչ ու մարմին տվեց հայ բազմաթիվ անվանի գործիչների, արվեստագետների ու պատմական դեմքերի: Սայաթ-Նովայի մահվան 150-ամյա տարելիցին նվիրված Սայաթ-Նովայի կերպարի ստեղծման մրցանակաբաշխությունում Հրաչյա Ռուխկյանը արժանացավ առաջին մրցանակի:
Ժյուրիի կազմում էին Նաիրի Զարյանը, Ավետիք Իսահակյանն ու Մարտիրոս Սարյանը: Հենց Սայաթ-Նովայի դիմապատկերը դարձավ նր ստեղծագործական ուղու հաջող գրավականը: Ռուխկյանի «Բույլ հանճարաց» նկարաշարը (Սայաթ-Նովա, Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Մխիթար Հերացի, Անանիա Շիրակացի, Թորոս Ռոսլին, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Սեբաստացի, Դավիթ Անհաղթ) մինչեւ հիմա արվեստաբանների ուշադրության կենտրոնում է:
Մանրամասները` տեսանյութում