Ապրիլի 24-ին կկայանա Remember («Հիշիր») երգի եւ տեսահոլովակի պրեմիերան:
Դանիել Դեքերը չի սպասել ապրիլի 24-ին և Հայաստան ժամանելուն պես հուզառատ սրտով, աղոթքը շուրթերին շտապում է Հայոց Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ ծաղիկներ խոնարհելու: Այս անգամ ընտրել է հայերի էությանն համապաստախան գարնան, զարթոնքի խորհրդանիշ յասամաններ: Դանիելն արդեն 14-րդ անգամ է մեր երկրում: Ասում է՝ ամեն անգամ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելիս՝ հուզմունքը կրկնապատկվում է: Ամերիկացի երգիչը Ծիծեռնակաբերդի բարձունքում հայտնեց, որ շատ է ցանկանում Հայաստանի քաղաքացիություն ստանալ: Կարծում է՝ դրանով առավել մոտ կկանգնի հայ ժողովրդի կողքին:
Ամերիկացի երգիչն իր հայամետ հայացքների համար թուրք և ադրբեջանցի ազգայնականների կողմից հաճախ է սպառնալիքներ ստացել իր հասցեին: Երգիչը սերտորեն համագործակցում է աշխարհի մի շարք երկրներում գործող հայկական կազմակերպությունների հետ և իրեն համարում է հայ ժողովրդի «մշակութային գծով դեսպան»-ը ԱՄՆ-ում:
Արա Գևորգյանն ու Դանիել Դեքերը հանդես են եկել նոր նախաձեռնությամբ. ապրիլի 24-ին կկայանա Remember («Հիշիր») երգի եւ տեսահոլովակի պրեմիերան: Այն մեծամասշտաբ նախագիծ է, որտեղ ներառավել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն ու պետական ակադեմիական երգչախումբը:
Մանրամասները՝ տեսանյութում