«Ծաղկած ծիրանին» իր ցուցադրությունները կշարունակի նաեւ ապրիլի 24-ից հետո: Այս անգամ Մարսելում եւ Վիեննայում:
Կոմիտասի անվան թանգարան-ինս մեկտեղել էր Մինաս Ավետիսյանի, Լեւոն Թութունջյանի, Արշիլ Գորկու, Վարուժան Վարդանյանի, Ֆելիքս Եղիազարյանի եւ շատ այլ անվանի հայ նկարիչների՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված կտավները: «Ծաղկած ծիրանի» խորագրով ցուցահանդեսն առաջին անգամ ներկայացրեց նաեւ ֆրանսահայ գեղանկարիչ Լեւոն Թութուջյանի՝ 1930-ին վրձնած «Դեղին դիմակ» հանրաճանաչ ստեղծագործությունը:
Լեւոն Թութունջյանի աշխատանքները դեռեւս նախորդ դարի 20-ականներին ցուցադրվում էին Սալվադոր Դալիի եւ շատ այլ սյուրռեալիստների գործերի կողքին: Իսկ «Դեղին դիմակը» ժամանակին զարդարում էր Գարիկ Բասմաջյանի հավաքածուի ցուցադրությունը: Անգամ անվերնագիր ստեղծագործությունները վկայում էին 1915-ին հայերի Ցեղասպանության մասին, խորհրդանշում ոչ միայն կոտորածները, այլեւ հայ ժողովրդի վերածնունդը:
«Ծաղկած ծիրանին» իր ցուցադրությունները կշարունակի նաեւ ապրիլի 24-ից հետո: Այս անգամ Մարսելում եւ Վիեննայում:
Մանրամասները՝ տեսանյութում