Համերգները նվիրված էին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երեւան է վերադարձել սկանդինավյան 3 երկրներում ունեցած համերգաշարից: Նվագախումբն իր հետ բերել է լրատվամիջոցների հիացական արձագանքներն ու նոր համերգաշարի հրավերները:
Դանիայում, Նորվեգիայում եւ Ֆինլանդիայում համերգները նվիրված էին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Մինչեւ տարեվերջ աշխարհի հեղինակավոր բեմերում ֆիլհարմոնիկի բոլոր համերգներն ու հյուրախաղերը կանցկացվեն «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսի ներքո:
Մանրամասները՝ տեսանյութում