Ամերիկյան 50 նահանգից 43-ն արդեն ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:
Հայերի ու հայ համայնքի բարեկամների ջանքերով ԱՄՆ-ում աննախադեպ աճել է Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տեղեկատվական եւ քարոզչական աշխատանքի ծավալը:
Ձեռքբերումների շարքում վերջինը Նեւադա նահանգի օրենսդիր մարմնի հայտարարությունն էր: Դրանով նահանգը ճանաչում է Ցեղասպանությունն ու Թուրքիային հորդորում նույնը անել: Այդպիսով ամերիկյան 50 նահանգից 43-ն արդեն ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:
Ամեն պահի սպասվում է Սպիտակ տան հայտարարությունը, թե ի՞նչ կազմով է պատվիրակություն ժամանելու Երեւան՝ մասնակցելու ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողություններին:
Մանրամասները՝ տեսանյութում