Հրապարակումները ուղեկցվում էին պատկերներով, նկարազարդումներով ու ծաղրանկարներով:
Տասնիներորդ դարի վերջին սկսված հայկական կոտորածներն ու երիտթուրքերի իրականացրած ցեղասպանությունը այդ տարիներին լայնորեն լուսաբանվեց համաշխարհային լրատվամիջոցների էջերին:
Երբ լուսանկարչությունը դեռեւս չէր տարածվել, հրապարակումները ուղեկցվում էին պատկերներով, նկարազարդումներով ու ծաղրանկարներով: Դրանք նույնպես հաղորդում էին ժամանակի դաժան դեպքերն ու ցեղասպանության հետեւանքները:
Ցեղասպանությանն առաջինն անդրադարձած թերթերի մի մասն այսօր չի էլ հրատարակվում: Դրանք, սակայն, հարուստ նյութ են իրավաբանների համար՝ հասնելու ոճրագործության համընդհանուր ճանաչման:
Մանրամասները՝ տեսանյութում