Հուշարձանները դե յուրե չեն կարող մեր երկրի պաշտպանության տակ գտնվել:
Բիթլիս, էրզրում, Կարին, Մուշ, Սասուն, Վան` սեփական երեխաներին կորցնելու մտքի հետ այդպես էլ չհամակերպվող մոր պես Հայաստանը չի մոռանում Արարատից այն կողմ գտնվող իր տարածքներն ու այնտեղ թողած ահռելի մշակութային ժառանգությունը: Դրանց մի մասը վկայակոչում է հայկական քաղաքակրթությունը դեռ նախաքրիստոնեական ժամանակաշրջանից: Իսկ հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը մեր երկիրը պարզապես չէր կարող չանդրադառնալ 15 թվականի զանգավածային ջարդերի եւ տարհանման հետեւանքով ուրարտական պատմամշակութային կոթողներին, որոնք նկարների տեսքով ցուցադրվել են էրեբունի թանգարանում:
Միեւնույն ժամանակ նշվել է նաեւ ԻԿՕՄՕՍ-ի 50-ամյակը: Այս կառույցը նպատակաուղղված է բարձրացնել անդամ-պետությունների պատասխանատվությունը մշակութային ժառանգության հանդեպ: Հայոց առաջին մայրաքաղաք Վանի ամրոց-բնակավայրերից բացօթյա ծիսապաշտամունքային հայտնի Գանձադուռ, Աշոտակերտ, Մհերի դուռ համալիրներից մինչեւ ուրարտական սեպագիր արձանագրություններ. ցավոք, այս հուշարձանները դե յուրե չեն կարող մեր երկրի պաշտպանության տակ գտնվել: Դրանք մնում են Թուրքիայի բարի կամքի դրսեւորմանը, որն էլ իր ուժերի ներածին չափով փորձում է ջնջել ամեն տեսակի հայկական հետքերը: Մշակութային ցեղասպանությունը շարունակվում է առ այսօր:
Մանրամասները՝ տեսանյութում