Շաքարային դիաբետով հիվանդների 77 տոկոսը կունենա անհրաժեշտ դեղահաբերը՝ 30 տոկոսով ավելի նախորդ տարիների ցուցանիշերից:
Ապրիլի 23-24-ը Երևանում և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք միջոցառումների ժամանակ քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրացի հյուրերի բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար հստակեցվել են շտապօգնության մեքենաների հերթապահություններն ու տեղակայումը: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ առողջապահության նախարարության ստեղծած համակարգող խորհուրդը բուժօգնություն, դեղեր ու բժշկական պարագաներ է տրամադրել հանրապետությունում ապրող 28 ականատես-վերապրածի:
Շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ հաբերի ձեռքբերումն անմիջապես արտադրողից, նախարարի տվյալով, այս տարի շուրջ 61 մլն դրամի տնտեսում է ապահովել: Այն նաև հետագայում տարեկան 199 մլն դրամ խնայելու հնարավորություն կտա: Եվ շաքարային դիաբետով հիվանդների 77 տոկոսը կունենա անհրաժեշտ դեղահաբերը՝ 30 տոկոսով ավելի նախորդ տարիների ցուցանիշերից: Որոշ դեղերի գների 10-20 տոկոս իջեցում է արձանագրվել, ինչին առավելապես նպաստել է ԵԱՏՄ երկրներից բերվող դեղերի ցանկերի պարզեցումն ու ԵԱՏՄ երկրներում տարադրամի փոխարժեքի տատանումը:
Մանրամասները՝ տեսանյութում