ԱՊՀ ՄԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում Մեծ Հայրենականում հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսավոր լիագումար նիստ է անցկացվել:
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի շրջանակում Մեծ հայրենականում հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսավոր լիագումար նիստ է անցկացվել: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում ընդգծել է ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովրդի մեծ ներդրումը՝ շեշտելով նաեւ, որ Մեծ հաղթանակի հոբելյանի նախաշեմին լրանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Նիստի ընթացքում ԱՊՀ հանրապետություններից վետերաններ պարգեւատրվեցին Մեծ հայրենականում հաղթանակի 70-ամյակի հոբելյանական մեդալով: Մեծ Հայրենականին հայերի հերոսական մասնակցության մասին Տավրիդյան պալատում խոսվեց նաեւ պատերազմին նվիրված գրքերի շնորհանդեսի ընթացքում:
Լիագումար նիստի աշխատանքի արդյունքներին նվիրված ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց նաեւ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության առաջին պտուղների մասին հարցին: Շարմազանովը չբացառեց նաեւ, որ շուտով Հայաստանը Ռուսաստանից կկարողանա գազ ստանալ ավելի ցածր գնով:
Մանրամասները՝ տեսանյութում