Իշխանական ու ընդդիմադիր բեւեռներն ամբողջությամբ նախանշել են իրենց հայացքները:
6-րդ գումարման խորհրդարան կազմելու համար ընտրապայքարի ելած 7 կուսակցություններն ու մեծամասնական 46 թեկնածուները նախընտրական ծրագրերով ու հանդիպումներով փորձում են շահել ժողովրդի վստահությունը: Այդ փորձերն ավելի են ակտիվացել, քանի որ քարոզարշավային փուլն արդեն կիսվել է, եւ թեկնածուներից յուրաքանչյուրն էլ ձգտում է ապացուցել, որ ամենարժանավորն է լինելու: Իշխանական ու ընդդիմադիր բեւեռներն ամբողջությամբ նախանշել են իրենց հայացքները:
Եթե ընդդիմության թեկնածուն իր շարժմանը միանալու քարոզարշավն իշխանություններին քննադատելու վրա է կառուցում, ապա իշխանության ներկայացուցիչը` երկրի վարչապետը, որ նաեւ գլխավորում է «Ազատ հայրենիք» կուսակցությունը, ստիպված նախընտրական հանդիպումներում, ապագա անելիքներից բացի, նաեւ հաշվետվությամբ է հանդես գալ ժողովրդի առաջ:
Աշխարհի 30 երկրներում ներկայացված կուսակցությունն ուժերի համախմբման ու առանցք դառնալու անհրաժեշտությունն է վկայակոչում: Մեկ տարի շարունակ մշակել եւ կուսակցական կառույցների ընդգրկմամբ կազմել են նախընտրական ծրագիրը:
Հայտնի է, որ Արցախում էլ գիտեն օրինակելի ընտրություններ կազմակերպել: Մայիսի 3-ին կտրվի եւս մեկ շանս դա ապացուցելու:
Մանրամասները՝ տեսանյութում