Մրցույթի վերջին փուլին մասնակցում է «Լույս» հիմնադրամի միջոցներով ուսանած հինգ շրջանավարտ:
«Լույս» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ առաջին «Ստարտ Արմենիա» ձեռներեցության դրամաշնորհի ամփոփիչ փուլը: Համաշխարհային գիտելիքահենք տնտեսության պայմաններում երկրի առաջընթացն ապահովող կարեւոր գործոններից է սկսնակ ձեռնարկությունների` ստարտ-ափների խթանմանն ուղղված ծրագիրը : Մասնակիցներն իրենց բիզնես գաղափարները ներկայացրեցին ժյուրիին:
Մրցույթի վերջին փուլին մասնակցում է «Լույս» հիմնադրամի միջոցներով ուսանած հինգ շրջանավարտ: Նախնական փուլին ներկայացվել էր տասը նախագիծ:
Հինգ առաջատար մասնագետներից եւ հասարակական գործիչներից բաղկացած ժյուրին քննարկումից հետո հաղթող երեք բիզնես նախագծերին տրամադրեց մրցանակ: Առաջին տեղի համար ստացան 20 000, երկրորդին՝ 10 000 եւ երրորդ տեղի համար՝ 5 000 դոլարի չափով:
Մանրամասները՝ տեսանյութում