Յուրաքանչյուր խաչքար մի պատմություն է Դեր Զորի անապատում անշիրիմ մնացած մարդկանց մասին:
Սբ Կարապետից տարածված խնկաբույրը ջանֆիդացիներին հերթական անգամ հավաքել էր եկեղեցու մոտ: Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով երկու խաչքար էր օծվում, որոնք այստեղ են տեղադրվել ռուսաստանաբնակ Արթուր Կարապետյանի մեկենասությամբ: Արտասահմանից ժամանած հյուրերից բացի օծմանն իրենց մասնակցությունն էին բերել նաև օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչները:
Ռուսաստանաբնակ ջանֆիդացի գործարարի օտարազգի ընկերները, որոնք պարբերաբար այցելում են Հայաստան և քաջածանոթ են հայ ժողովրդի պատմությանը, ևս ցանկություն էին հայտնել իրենց խոնարհումը բերել հայ ժողովրդին՝ վեց խաչքար էլ իրենց կողմից տեղադրելով եկեղեցու գավթում:
Յուրաքանչյուր խաչքար մի պատմություն է Դեր Զորի անապատում անշիրիմ մնացած մարդկանց մասին: Դրանք սերունդներին են փոխանցելու հայերի Ցեղասպանության պատմությունը, որը, քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ իրականացրեցին օսմանցիները:
Մանրամասները՝ տեսանյութում