Բռնարարքի պատասխանատվությունy ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Բանկի շենքի մերձակայքում ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 33 մարդ, վիրավորների թիվն անցնում է հարյուրից: Բանկի անցագրային կետի մոտ իրեն պայթեցրել է մոտոցիկլետով մահապարտ-ահաբեկիչը: Այլ տվյալներով՝ նա եղել է հեծանվով:
Ոստիկանությունն ստուգում է երկրորդ պայթյունի մասին լուրի իսկությունը. ենթադրաբար այն տեղի է ունեցել րոպեներ անց նույն վայրում, երբ մարդկանց կուտակում է առաջացել: Մեկ այլ պայթյուն էլ որոտացել է մզկիթից ոչ հեռու, զոհեր չկան: Շտապօգնության մեքենաների անբավարար քանակի պատճառով վիրավորներին հոսպիտալացում են տեղի բնակիչների մեքենաներով: Բռնարարքի պատասխանատվությունy ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: