New York Times-ը, օրինակ, հրապարակել է Հայոց ցեղասպանության դահիճների ծաղրանկարը:
Հռոմի Պապի՝ ապրիլի 12-ի ելույթը ձնագնդի էֆեկտով շարունակում է ողողել միջազգային մամուլը: Գերմանական, ֆրանսիական ու իտալական թերթերը ոչ թե հարցականի տակ են դնում Ցեղասպանության եղելությունը, այլ մեղադրում Թուրքիային՝ ժխտողականության, իսկ այդ երկրի նախագահին՝ կաթոլիկ աշխարհի հովվապետի դեմ դեմարշ սկսելու համար:
New York Times-ը, օրինակ, հրապարակել է Հայոց ցեղասպանության դահիճների ծաղրանկարը: Բրիտանական հանրահայտ Britannica հանրագիտարանն էլ խմբագրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածը՝ “Armenian massacres”-ը՝ «Հայերի կոտորածները», փոխարինելով “Armenian Genocide”՝ «Հայոց ցեղասպանություն» վերնագրով:
Մանրամասները՝ տեսանյութում