Գայլի յուրաքանչյուր պոչի դիմաց որսորդները 100 000 դրամ կստանան:
Հայաստանը կունենա Սեւանի իշխանի վերամշակման գործարան: Խոշոր ծրագիրն իրականություն կդառնա երեք տարում: Երեք մլրդ դրամի ներդրումները կաշխուժացնեն նաեւ աշխատաշուկան:
Կառավարության նիստում որոշվել է ավելացնել նաեւ գայլի մորթու դիմաց տրվող գումարի չափը: Անասնապահների ահ ու սարսափը դարձած գայլերին ոչնչացնելու համար Կառավարությունը պարգեւավճարների մասով նախատեսված գումարը հասցրել է մոտ 25 մլն դրամի: Գայլի յուրաքանչյուր պոչի դիմաց որսորդները 100 000 դրամ կստանան:
Գործադիրը նաեւ հրապարակել է բուհական եռաստիճան համակարգում պետպատվերով սովորողների տեղերի քանակը, մուտքի արտոնագրի վճարից ազատել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով երկիր ժամանող հյուրերին:
Մանրամասները՝ տեսանյութում