Շենավանցիներն ամեն անգամ իրենց պարտքն են համարում մոմ վառել Ցեղասպանությունը տեսած 300-ամյա գրքի առաջ:
Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ 300-ամյա ավետարանը Լոռու մարզի Շենավան գյուղ է հասել Արշալույս Կարապետյանի պապի շնորհիվ: Նա հրաշքով է փրկել սուրբ գիրքը եւ կտակել այն թոռանը: Հնամենի Ավետարանը աչքի լույսի պես են պահել ոչ միայն Կարապետյանները, այլ նաեւ ամբողջ գյուղի բնակիչները:
Թեեւ գյուղում գործում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, սակայն շենավանցիներն ամեն անգամ իրենց պարտքն են համարում մոմ վառել Ցեղասպանությունը տեսած 300-ամյա գրքի առաջ:
Մանրամասները՝ տեսանյութում