Հանրապետության Նախագահը բացման արարողությանը ձեռագիր է նվիրաբերել Մատենադարանին։
Մատենադարանում Նախագահ Սերժ Սարգսյանը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ապրիլի 17-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության բացմանը և «Քեմալական կոտորածներ» ֆիլմի շնորհանդեսին:
Հանրապետության Նախագահը բացման արարողությանը ձեռագիր է նվիրաբերել Մատենադարանին։ Այն 17-րդ դարի մեծարժեք նկարազարդ Ավետարան է՝ ավետարանիչների էջադիր մանրանկարներով, կիսախորաններով և լուսանցազարդերով: Ձեռագիրը կոչվում է «Կարմիր Ավետարան»:
Մանրամասները՝ տեսանյութում