Հոգեբանական թրիլերը Հայոց Ցեղասպանությունը ներկայացնում է այլ լույսի ներքո:
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Լոս Անջելեսի Եգիպտական թատրոնում կայացել է 1915 The Movie ֆիլմի պրեմիերան: Կարին Հովհաննիսյանի եւ Ալեք Մուհիբյանի համատեղ հոգեբանական թրիլերը Հայոց Ցեղասպանությունը ներկայացնում է այլ լույսի ներքո:
Համահեղինակ Կարին Հովհաննիսյանի խոսքով` ֆիլմն աշխարհին ցույց կտա, որ հայոց պատմությունը միայն անցյալով չի սահմանափակվում: Այն այսօրվան ու հայ ժողովրդին առնչվող թեմա է:
Ֆիլմի պրեմիերային ներկա էր նաեւ Ցեղասպանության ականատես 107-ամյա Եվնիկե Սալիպյանը:
Մանրամասները՝ տեսանյութում