Մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որն աշխատում է կինոյի մասին օրենքի նախագծի վրա:
Իրենց օրենքին սպասելիս` կինոգործիչների աչքը ջուր կտրեց: Մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որն աշխատում է կինոյի մասին օրենքի նախագծի վրա: Օրինական դաշտը կօգնի կինոգործիչներին հետում թողնել խնդիրները, որոնց այդքան հաճախ հիմա բախվում են:
Կինոգործիչները մատնացույց են անում առաջնային խնդիրը` ինչպես հայկական արտադրանքը ցույց տալ աշխարհին: Օրենքը կկարգավորի այդ բացը` վստահ են մասնագետները: Բացի դրանից, նաեւ օրենքը թույլ չի տա այն, ինչ ֆիքսում է տեսախցիկը, անվանել «կինո»:
«Կինոյի մասին» օրենքը կսահմանի արտոնություններ հովանավորների համար, ինչպես նաև կլուծի արտասահմանյան երկրների հետ ավելի հեշտությամբ համագործակցելու և ֆիլմեր արտադրելու խնդիրները: Օրենքի միջոցով հնարավոր կլինի սահմանել հարկային և մաքսային արտոնություններ:
Մանրամասները՝ տեսանյութում