Նրա գործերը տեղ են գտել Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում:
Երբեմն կուշտ, երբեմն քաղցած, երբեմն կատակերգու և երբեմն ողբերգակ էր, բայց միշտ տաղանդավոր: Չարլզ անունով փոքրիկի կյանքի առաջին փուլը բուռն զարգացումներ ունեցավ հոր ալկոհոլային կախվածության ու մոր խելագարության պատճառով: Չարլզը ճաշակեց կյանքի դառը պտուղները՝ մանկատուն, սով, փողոց:
Լոնդոնցի տղան առաջին անգամ բեմում էր հինգ տարեկանում` դերասանուհի մոր հետ: Երգում է իր երգը, հետո ընդհատում այն, դերասանին հատուկ տոնով գոչում, որ հիմա պետք է հավաքի իրեն նետած գումարը, վերցնում և շարունակում երգել:
9-ը տարեկանում «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խմբում էր, 14 տարեկանում «Շերլոկ Հոմս» պիեսում, 16 տարեկանում ջութակի դասերի էր հաճախում: Նա օրական 4-16 ժամ պարապում էր: Դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ Չապլինի առաջին ֆիլմը «Անձրևի տակ մնացած»-ն է: Դրան հաջորդեցին «Փոքրիկը», «Ոսկու տենդ», «Կրկես» ֆիլմերը:
Նրա գործերը տեղ են գտել Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում: Նա աշխարհում առաջին դերասանն էր, ում նկարները տպագրվել են Թայմ ամսագրի շապիկին:
Չապլինն ամուսնացել է 4 անգամ, ունեցել է 11 երեխա, որոնցից միայն Ջերալդինա Չապլինն է ճանաչում ձեռք բերել: Դրան նպաստեց նաև դստերը գրված աշխարհահռչակ նամակը:
Մանրամասները՝ տեսանյութում