Երգիչը ժամ առաջ ուզում էր տեսնել աղետյալ քաղաքներն ու գյուղերը, զրուցել տուժածների հետ:
1988-ի ավերիչ երկրաշարժի մասին լուրը լսելուն պես Շառլ Ազնավուրը շտապեց հայրենիք: Բազմաթիվ քաղաքացիներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ հավաքվել և սպասում էին Ֆրանսիայից ժամանած ինքնաթիռին: Այդ օրը լրագրողներն ամեն կերպ փորձեցին մոտենալ և խոսել Ազնավուրի հետ, բայց ապարդյուն:
Շառլը նախապես ծրագրավորված 72-ի փոխարեն Հայաստանում մնալու էր 48 ժամ: Երգիչը ժամ առաջ ուզում էր տեսնել աղետյալ քաղաքներն ու գյուղերը, զրուցել տուժածների հետ:
Այս լուսանկարն այդ օրվա լուռ վկան է: Լուսանկար, որը մարդկանց հավերժ կհիշեցնի մեծ հայրենասերի այցի մասին: Ականատեսները պատմում են, որ Շառլի առանց այն էլ թախծոտ աչքերն անընդհատ լցվում էին արցունքով:
Մանրամասները՝ տսանյութում