Մանրակերտող Էդուարդ Ղազարյանը երկար տարիներ իր աշխատանքներով հիացնում և զարմացնում էր աշխարհին:
Քանդակագործ-նկարիչ Էդուարդ Ղազարյանն իր մանկության ամենաերջանիկ օրը համարում էր, երբ իրենց մանկապարտեզ մեծ տարրայով կավ բերեցին: Հենց դրանից հետո էլ՝ 3 տարեկանում իր առաջին ցուցահանդեսն էր. մանկապարտեզում.
Նրա հոբբին դարձավ փոքր քանդակներ ստեղծելը: Տղան ոգևորվեց ու սկսեց ավելի ու ավելի փոքրացնել քանդակների չափերը: Տարիներ հետո էլ ստեղծեց աշխարհի ամենափոքր ջութակը՝ Ստրադիվարիուսի գործիքի նմանությամբ:
Ղազարյանը քանդակում էր մազի ու անգամ բրնձի հատիկի վրա: Արտասահմանում թերահավատորեն էին մոտենում Էդուարդի ֆենոմենին. նա էլ որոշեց մոր թիկնոցին մնացած մազի վրա գրություն քանդակել ու ուղարկել ռուսական թերթերից մեկին:
Մանրակերտող Էդուարդ Ղազարյանը երկար տարիներ իր աշխատանքներով հիացնում և զարմացնում էր աշխարհին:
Մանրամասները՝ տեսանյութում