Կոնգրեսմենը Թուրքիային կոչ է անում հաշտվել իր պատմության մութ էջի հետ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը կոչ է արել նախագահ Օբամային ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:
«100 տարի առաջ օսմանյան իշխանությունները հաշվարկված քայլերով հարձակում սկսեցին հայ համայնքի վրա: Բազմաթիվ մարդկանց սառնասիրտ, հետեւողական ոչնչացումը եւ դրան հաջորդող միջազգային հանրության անտարբերությունը նախադեպ դարձան այլ առաջնորդների համար, որոնք ցեղասպանություններ իրականացրեցին 20-րդ դարում: Նման սարսափները վաղեմության ժամկետ չունեն:
Այդ գազանությունները քավելու անհրաժեշտությունն այսօր նույնքան ուժեղ է, ինչպես եղել է 1915-ին: 1,5 մլն անմեղ տղամարդիկ, կանայք ու երեխաներ ճանաչում են պահանջում»,-նշված է Ռոյսի հայտարարությունում: Կոնգրեսմենը Թուրքիային կոչ է անում հաշտվել իր պատմության մութ էջի հետ:
Այս օրերին հեղինակավոր համաշխարհային մի շարք պարբերականներ եւս անդրադարձել են Ցեղասպանության ճանաչմանն ու պաշտոնական Անկարայի քիմքին կոշտ հայտարարություններ արել:
Մանրամասները` տեսանյութում