Ըստ փաստաթղթի՝ Նախագահ Օբաման այլեւս չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել իրանյան ատոմի եւ պատժամիջոցների հարցով:
ԱՄՆ-ի Սենատում ընդունել են օրինագիծ, որը կարող է գոնե ժամանակավորապես վերջ դնել Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքելու հարցում Կոնգրեսի եւ Սպիտակ տան միջեւ ծագած բավական սուր տարաձայնությանը:
Ըստ այդ փաստաթղթի՝ Նախագահ Օբաման այլեւս չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել իրանյան ատոմի եւ պատժամիջոցների հարցով: Կոնգրեսն իրավունք է ստանում վերահսկել Թեհրանի հետ համաձայնագրի կնքման ընթացքը: Միջուկային համաձայնագրի առթիվ երկրում սկսված ներքաղաքական շրջադարձերն Իրանում բավական հանգիստ են ընդունել:
Մանրամասները` տեսանյութում