«Եվրատեսիլ» երգի մրցույթում Իսպանիայի տարվա դեմքն Էդուրնն է:
«Եվրատեսիլ» երգի մրցույթում Իսպանիայի տարվա դեմքն Էդուրնն է: Աղջիկն ընդամենը 19 տարեկան է, բայց արդեն տասը տարի է՝ հաջող կարիերա է անում Եվրոպայով մեկ:
Մասնակցել է բազմաթիվ մրցույթների, Sony Music-ի հետ թողարկել է հինգ ստուդիական սկավառակ, նկարահանվել է ֆիլմերում ու նույնիսկ հասցրել է փայլել հեռուստաշոուներում որպես հաղորդավար:
Այս տարի Իսպանիան Եվրոպային ցույց է տալու առանց սկանդալի, բայց անմոռանալի կատարում: