Եզդիներն առաջնահերթության կարգով այցելում են հանգուցյալների շիրիմներին, հարգանքի տուրք մատուցում ննջեցյալներին:
Ըստ եզդիական ավանդապատումի՝ Աստված երկրագնդի ստեղծումն ավարտել է ապրիլի 13-ին հաջորդող չորեքշաբթի օրը: Հենց այդ օրն էլ, ըստ ավանդույթի, Աստծո հրեշտակ Մալաքե Թաուսը իջել է երկրի վրա:
Այդ օրը եզդիներն առաջնահերթության կարգով այցելում են հանգուցյալների շիրիմներին, հարգանքի տուրք մատուցում ննջեցյալներին, իսկ երեկոյան ճրագներ վառում՝ խորհրդանշելով երկրի լուսավորումը:
Սա նաեւ գարնանահավասարն է, որով եզդիների համար մեկնարկում են գյուղատնտեսական աշխատանքները:
Մանրամասները` տեսանյութում