Ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել Մադրիդի թագավորական Ալմուդենա տաճարում:
Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները աշխարհի տարբեր անկյուններում շարունակվում են: Դրանց անդրադառնում է միջազգային մամուլը, որտեղ տեղ են գտնում նաեւ ծավալուն հոդվածներ ու վերլուծություններ:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել Մադրիդի թագավորական Ալմուդենա տաճարում: Պատարագը մատուցել է Մադրիդի արքեպիսկոպոս Կառլոս Օսորո Սիերան՝ Իսպանիայի Հայ եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ:
Արարողությանը ներկա են եղել Իսպանիայի Կոնգրեսի եւ Սենատի անդամներ, Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Իսպանիայում հավատարմագրված դեսպաններ, իսպանացի մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Մանրամասները` տեսանյութում