Կրթության եւ գիտության նախարարն ու Երեւանի քաղաքապետը ապրիլի 14-ին հյուրընկալվել են մայրաքաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում:
Կրթական համակարգում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները հասել են գագաթնակետին: Անցած շաբաթ հանրապետության բոլոր դպրոցներում աշակերտների ձեռքով պատրաստվել է 1.5 մլն անմոռուկ: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրանալիս աշակերտների պատրաստած անմոռուկներն իրենց կրծքին կկրեն Հայաստան ժամանած տարբեր հյուրեր:
Այս օրերին հանրապետության դպրոցներում նաեւ տարելիցին նվիրված ցերեկույթներ են անցկացվում: Կրթության եւ գիտության նախարարն ու Երեւանի քաղաքապետը ապրիլի 14-ին հյուրընկալվել են մայրաքաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում:
Մանրամասները` տեսանյութում