Այովա նահանգում 800 կանայք մարտական պատրաստվածության դասընթացներ անցան:
1942-ին ԱՄՆ-ում ստեղծվեց իգական օժանդակ ռազմական կորպուս: Այովա նահանգում 800 կանայք մարտական պատրաստվածության դասընթացներ անցան: Նորակոչիկներին համապատասխան համազգեստներ տվեցին, բաժանեցին գումարտակների, պատվաստեցին տարբեր հիվանդությունների դեմ:
Ամսագրի ֆոտոլրագրող Մերի Հենսեն իր ֆոտոռեպորտաժում ֆիքսեց զինվոր կանանց աշխատանքային առաջին րոպեները: Ամսագրի խմբագիրները լուսանկարներով զարդարված հոդվածում գրում էին, որ ուսումնավարժանքներին մասնակցեց 1 500 կին: Շուտով նրանց թիվը հասավ 6 000-ի: Նշվում էր, որ հաջորդ տարի ապրիլին մոտ 25 000 կին կավարտի ուսումնավարժանքները և կմեկնի ծառայության:
Կին-զինվորականները պետք է փոխարինեին տղամարդկանց բոլոր այն վայրերում, որտեղ կարող էին: Շատ մարդիկ զինվորական կանանց հանդեպ ունեին կանխակալ վերաբերմունք: Տղամարդիկ նրանց անբարոյական էին անվանում:
Մանրամասները` տեսանյութում