Առաջին գիրքը լույս ընծայեց 32 տարեկանում, եւ հայ գրականությունը մեկ գույն էլ ունեցավ:
Տասը տարեկանում նա արդեն հասցրել էր որդեգրել Սիսիանի Լոր գյուղի ամբողջկենսակերպը: Նա ճանաչեց եւ աշխարհին ծանոթացրեց իր պապին, գյուղի գետի քչքչոցին, սիրած աղջկա տատի փեշերին, գիժ հորթերին:
Բնասեր բանաստեղծը կրթություն է ստացել Բաքվում, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Բանաստեղծությունները համընդհանուր ճանաչման արժանացան «Նաիրյան դալար բարդի» ստեղծագործության շնորհիվ, որը գրել էր ռազմաճակատում:
Առաջին գիրքը լույս ընծայեց 32 տարեկանում, եւ հայ գրականությունը մեկ գույն էլ ունեցավ:
Բանաստեղծն աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ», «Ավանգարդ», «Ոզնի» հանդեսներում: Թարգմանել է Պուշկինի, Եսենինի, Լորկայի ստեղծագործությունները: Պարգեւատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային «Կարմիր դրոշի» եւ «Պատվո նշան» շքանշաններով:
Հայկական ցանկացած թեմա նրանն էր: 1966-ին արդեն «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրն էր, երբ ադրբեջանական մի թերթ տպագրեց քարտեզ, որում Հայաստանը նշված էր Ադրբեջանի կազմում: Թերթն էլ ընկել էր Համո Սահյանի ձեռքը: Հաջորդ օրը հայկական թերթում Ծովից ծով Հայաստանի քարտեզը տպագրվեց, Սահյանն էլ` պատրաստ գործից դուրս գալու: Խորհրդային գրաքննադատները շոկի մեջ էին:
Մանրամասները` տեսանյութում