Կոմիտաս վարդապետի անվամբ առաջին բարձը գաղափարի հեղինակները հանձնել են թանգարան-ինստիտուտի տնօրինությանը:
Ամուսիններ՝ լրագրող Արփինե Պողոսյանն ու ռեժիսոր Զավեն Վարդանյանը, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հանդես են եկել խորհրդանշական նախաձեռնությամբ:
Նրանք մեկ տարվա ընթացքում Ցեղասպանությանը զոհ գնացած 100 մտավորականների անուններով 100 ասեղնագործված բարձ են պատրաստել: Կոմիտաս Վարդապետի անվամբ առաջին բարձը գաղափարի հեղինակները հանձնել են թանգարան-ինստիտուտի տնօրինությանը: Մյուս 99 բարձերը փոխանցվել են Սփյուռքի նախարարությանը:
Դրանք կպահվեն Հայաստանի եւ Սփյուռքի հեղինակավոր թանգարաններում եւ հոգեւոր-կրթական կենտրոններում:
Մանրամասները` տեսանյութում